18:04   30-11-2020
ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային կոչ է արել ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ «նորմանդական ձևաչափում» ստանձնած միջնորդական դերին
Թողնել մեկնաբանություն

Փարիզը պետք է ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերի «նորմանդական ձևաչափի» շրջանակում միջնորդի իր դերի նկատմանը, որը ենթադրում է անկողմնակալ վերաբերմունք Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ասված է Ուկրաինայի օրենսդրության մեջ «Շթայնմայերի բանաձևի» ներառման գործընթացքում Դոնբասի հարցերով եռակողմ կոնտակտային խմբում առաջընթացի բացակայության մասին Ֆրանսիայի դիվանագիտական վարչության հայտարարության կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

«Կոչ ենք անում «նորմանդական ձևաչափի» շրջանակներում մեր ֆրանսիացի գործընկերներին ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ միջնորդի դերին, որը ենթադրում է անկողմնակալ վերաբերմունք Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ, ինչը նրանց կդրդի ամբողջությամբ կյանքի կոչել միջոցների համալիրն ու «նորմանդական որոշումները»», - նշված է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարությունում նաև հիշեցրել են, որ 2019 թվականի դեկտեմբերին «նորմանդական քառյակի»՝ Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքում ձեռք էր բերվել համաձայնություն «Շթայնմայերի բանաձևն» ուկրաինական օրենսդրության մեջ ներառելու վերաբերյալ, որը «Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի ուժի մեջ մտնելու փոխզիջումային ընթացակարգ է սահմանում»։

«Սա Դոնբասի փոխզիջումն էր, որը համաձայն է վերադառնալ Ուկրաինայի կազմ միայն իրեն հատուկ կարգավիճակ շնորհելու պայմանով», - պարզաբանել են դիվանագիտական գերատեսչությունում՝ հավելելով, որ այս որոշումը կյանքի կոչելու համար հարկավոր է միայն ուկրաինացի խորհրդականների օրենսդրական աշխատանքը, քանի որ երկրի օրենսդրությունում նրանցից բացի որևէ մեկը չի կարող փոփոխություններ անել։

«Մենք, ցավոք, շարունակում ենք արձանագրել Կիևի անգործությունը «նորմանդական ձևաչափով» ձեռք բերված պայմանավորվածությունների ու միջոցների քաղաքական պարտավորվածությունների կյանքի կոչման հարցում», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում և հավելել, որ «ուկրաինական կողմի անպատասխանատու պահվածքին» Փարիզի խրախուսական արձագանքը Մոսկվայի համար զարմանալի է։


Գրում է Tert.am -ը:

Loading...