18:29   30-11-2020
Հայտնի է՝ երբ կկայանա Մոլդովայի նորընտրի նախագահի երդմնակալության արարողությունը
Թողնել մեկնաբանություն

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ իր երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին։

Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Սանդուն ասել է երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես կարող եմ հայտնել, որ իմ երբմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ Հանրապետության պալատում», - ասել է Սանդուն։

Նա նաև հավելել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երդմնակալության արարողությունը համեստ է լինելու, իսկ հրավիրվածների թիվը՝ սահմանափակ։

Գրում է Tert.am -ը:

Loading...