09:36   01-12-2020
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել չինական խոշոր ընկերության դեմ՝ Վենեսուելայի հետ համագործակցության համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել էլեկտրոնիկայի արտադրությամբ եւ մեքենաշինությամբ զբաղվող չինական խոշոր ընկերության դեմ՝ «ինտերնետում այլախոհությունը զսպելու» համար Վենեսուելային օգնելու պատճառով:

ԱՄՆ-ը հայտարարել է, որ սահմանափակում է գործարքները էլեկտրոնիկայի ներմուծման եւ արտահանման Չինաստանի ազգային կորպորացիայի (CEIEC) հետ եւ կարգելափակի ցանկացած ընկերության ակտիվները, որոնցում CEIEC-ը 50 տոկոս բաժնեմաս ունի:

Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ CEIEC-ը փորձագիտական ծառայություններ է մատուցում Վենեսուելայի պետական հեռահաղորդակցական ընկերությանը, որն արգելափակել է անկախ լրատվամիջոցներին, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ուղիղ հեռարձակումները:

Գրում է՝ News.am-ը:

Loading...