11:40   01-12-2020
Մանրամասներ են հրապարակվել Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունից
Թողնել մեկնաբանություն

Զենքը, որով սպանվել է իրանցի ֆիզիկոս, միջուկաբան Մոհսեն Ֆահրիզադեն, կառավարվել է արբանյակով: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով  սպանության Al-Alam հեռուստաալիքին:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ գիտնականի վրա հարձակման ժամանակ իբր կիրառվել է իսրայելական արտադրության զենք, որը կառավարվել է արբանյակի միջոցով:

Իր հերթին՝ Fars գործակալությունը փոխանցում է, որ Ֆահրիզադեին կրակել են 150մ հեռավորության վրա՝ Nissan մակնիշի ավտոմեքենայում տեղադրված զենքից, որը կառավարվել է դիստանցիոն: Բացի գիտնականը և իր թիկնապահները, դեպքի վայրում այլ անձինք չեն եղել:

Իրանի պաշտպանության նախարարության նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն զոհվել է նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ: 

Պաշտոնական Թեհրանը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Երկրի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է գիտնականի սպանությանը Իսրայելի մասնակցության լուրջ ապացույցների մասին:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...