12:08   01-12-2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույցն Է վարել Բայդենի հետ
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը և ԱՄՆ ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենն առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցության ամրապնդումը Վաշինգտոնի և համաշխարհային կազմակերպության միջև:

Այդ մասին ասված Է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության՝ նոյեմբերի 30-ին տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլխավոր քարտուղարն ուրախ Էր հաղորդակցվելու ընտրված նախագահ Բայդենի հետ՝ նրան անձամբ շնորհավորելու համար: Նա ընդգծել Է սկզբունքային կարևոր դերը, որը խաղում Է ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև սերտ համագործակցության ամրապնդումը»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են ՄԱԿ-ում, Գուտերիշը «սպասում Է Բայդենի և նրա թիմի հետ աշխատելու հնարավորության, որպեսզի գործընկերություն հաստատի կարևոր շատ խնդիրների լուծման համար, որոնք այսօր ծառացած են աշխարհի առջև, ներառյալ կորոնավիրոուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, խաղաղության և անվտանգության պահապնումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և մարդասիրական կարիքների բավարարումը»:

Loading...