15:16   02-02-2016
Հայաստանը՝ բնական կոսմետիկայի հայրենիք. «Նաիրիանը» կվերականգնի պատմությունը. «Հայկական ապրանքանիշ»

100 տոկոս բնական հումք, երկարատև լաբորատոր փորձարկում և անհատական մոտեցում՝ յուրաքանչյուր մաշկին: Բնական կոսմետիկայի հայկական բրենդը՝ «Նաիրիանը» Հայաստանում աճեցնում է անգամ դամասկոսյան վարդ: 10 տոննա վարդի թերթիկից ստանում են ընդհամենը մեկ լիտր վարդի յուղ: Ընկերությունը հումքը աճեցնում է սեփական այգիներում կամ գնում հայ գյուղացուց: «Նաիրիանի» հիմնադիրներ Արա և Անահիտ Մարկոսյանները խորհուրդ են տալիս չօգտագործել անհայտ ծագման էժանագին ապրանքներ: Հայկական ծիրանի կորիզի յուղն ավելի օգտակար է, քան նավթի հումքով քսուկները, որոնք վնասում են ոչ միայն մաշկին, այլև վտանգավոր են առողջության համար: Հայկական կոսմետիկայի առաջին ընկերության արտադրանքն արդեն արտահանվում է Մոսկվա և Միացյալ Նահանգներ: Այս ամենի մասին ավելի մանրամասն «Հայկական ապրանքանիշ» հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում:

Loading...