12:13   01-12-2020
Իրանը նամակով դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով դատապարտել իրանցի միջուկայնագետ-գիտնականի սպանությունը
Թողնել մեկնաբանություն

Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղասեմ Ղարիբ Աբադին ՄԱԿ-ին է փոխանցել Իրանի պաշտոնական նամակը՝ կոչ անելով դատապարտել ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության մամլո ծառայությանը:

Նամակում մատնանշվում է նաև «այդ ահաբեկչական գործողությանն Իսրայելի մասնակցության շուրջ անհերքելի ապացույցներ ունենալու մասին»:

Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարությանը կից ուսումնասիրությունների և նորարությունների կենտրոնը ղեկավարող գիտնականին սպանել է նոյեմբերի 27-ին: Վերջինս վիրավորում է ստացել իր դեմ իրականացված հարձակման ժամանակ, որի հետևանքով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...