12:16   01-12-2020
ՆԱՏՕ-ն հայտարարել է Ռուսաստանի ռազմական հզորացման մասին՝ Արցախում և Բելառուսում իրավիճակների ֆոնին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը հզորացրել է իր ռազմական ներուժը Արցախում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում: Ինչպես փոխանցում է РБК-ն, նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ կայացած ասուլիսում:

«Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցը և նոր հրթիռներ է գործարկում, նոր ուժեր է տեղակայում Հյուսիսից մինչև Սիրիա և Լիբիա: Ռուսական ռազմական ներկայության ուժեղացում ենք տեսնում նաև Բելառուսում և Արցախում տեղի ունեցող ճգնաժամերի արդյունքում»,- շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Վերջինս նշել է, որ կայանալիք առցանց հանդիպմանը նախարարները կքննարկեն ՆԱՏՕ-ի հնարավոր պատասխան քայլերը Ռուսաստանի ռազմական ակտիվության ընդլայնմանը:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...