12:20   01-12-2020
Իրաքում սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը. ԶԼՄ-ներ
Թողնել մեկնաբանություն

Արաբական մի քանի հեռուստաալիքներ, հղում անելով իրաքյան աղբյուրներին, տեղեկացրել են, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը՝ Մուսլիմ Շահդանը, սպանվել է Իրաքի արևմուտքում՝ Սիրիայի հետ սահմանին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ալ-Արաբիայի» տվյալները, կիրակի երեկոյան անօդաչուն ավիահարված է հասցրել ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվել է Շահդանը: Միջադեպը տեղի է ունեցել, երբ մեքենան անցնելիս է եղել «Ալ-Քաիմ» անցակետով:

Նշվում է, որ հրամանատարից բացի ևս երեք մարդ է մահացել, որոնք ուղեկցում էին նրան:

Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հերքում է ԻՀՊԿ հրամանատարի սպանության մասին լուրը:

Loading...