12:36   01-12-2020
Ջո Բայդենը ԴՊՀ նախկին նախագահ Ջանեթ Յելլենին պաշտոնապես առաջադրել է ֆինանսների նախարարի պաշտոնում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Ջանեթ Յելլենին պաշտոնապես առաջադրել է ֆինանսների նախարարի պաշտոնում:

Սենատի կողմից հաստատվելու դեպքում 74-ամյա Յելլենը կդառնա գանձապետարանի պատմության մեջ առաջին կին ղեկավարը:

«Մենք, որպես երկիր, այժմ կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ: Առողջանալու համար մենք պետք է վերականգնենք ամերիկյան երազանքը՝ հասարակություն, որում յուրաքանչյուր մարդ կարող է բացահայտել իր ներուժը»,- Twitter-ում գել է Յելլենը: «Որպես ֆինանսների նախարար՝ ես ամեն օր աշխատելու եմ, որպեսզի բոլորի համար այս երազանքը վերակենդանանա»:

Գրում է՝ News.am-ը:

Loading...