Մեգերյանները վերականգնեցին հայկական հնագույն նախշերը, գորգագործության ավանդույթներն ու մոռացված տեխնոլոգիաները: 100 տոկոս բնական բուրդ, 100 տոկոս բնական ներկանյութեր, միայն ձեռագործ գորգեր: Հայկական կարպետները վերականգնում են իրենց համաշխարհային արժեքն ու դիրքը: Ընկերության արտադրութան և կոմերցիոն տնօրեն Լեոնիդ Անդրիասյանի խոսքերով՝ խորհրդային տարիներին ձեռագործ գորգերը հասանելի էին հատուկենտ մարդկանց, սակայն այսօր ընկերության մեծ ջանքերի շնորհիվ հասանելի են թե՛ Հայատանում, թե՛ աշխարհի բազմաթիվ երկրներում: