11:18   04-12-2020
Image Description
Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Արցախում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Արցախում  հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված հնարավոր քայլերի իրականացումը ռուս խաղաղապահների, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերակատարությունը Արցախում  մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում: Զրուցակիցները դիտարկել են տարածաշրջանում հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակցելուն ուղղված ՄԱԿ-ի համակարգերի կազմակերպման հնարավորությունները՝ Ադրբեջանի, Հայաստանի և ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Loading...