11:26   04-12-2020
Մոտ 20 մեքենայից բաղկացած թուրքական ռազմական շարասյունը հատել է Սիրիայի սահմանը՝ ուղևորվելով Իդլիբ
Թողնել մեկնաբանություն

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հաղորդել են ռազմական նշանակության տեխնիկա տեղափոխող մոտ 20 տրասպորտային միջոցից բաղկացած թուրքական շարասյան մասին, որը նկատել են Սիրիայի տարածք մտնելիս:

Նրանց տվյալներով՝ շարասյունը դեկտեմբերի 3-ին՝ օրվա առաջին կեսին, Սիրիայի սահմանը հատել է «Քաֆր Լուսին» անցակետով՝ շարժվելով դեպի Իդլիբ: Մեքենաներն ուղևորվել են դեպի սիրիական նահանգի Ջաբալ ալ-Զավիա շրջանում տեղակայված թուրքական ռազմական դիտակետեր:

Բացի այդ, սիրիական դիտորդական կենտրոնի ակտիվիստները պարզել են, որ թուրքական զորքերը տեղակայվել են Հալեպ-Լաթաքիա միջազգային մայրուղու երկայնքով:

Թուրքիան շարունակում է զինվորական ուժեր ուղարկել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջան՝ Իդլիբի «ապա-էսկալացիոն գոտում» թուրքական զինուժի ներկայությունը հասցնելով 7545-ի:  

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...