11:34   04-12-2020
Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հրապարակային կերպով պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Բայդենն ասել է, որ ուրախ կլինի անել դա` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք պատրաստ է մինչև հունվարի 20-ին նախատեսված երդմնակալության արարողությունն ընդունել պատվաստանյութը:

Ասել է նաև, որ կպատվաստվի, եթե ԱՄՆ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հաստատի, որ նոր պատվաստանյութն անվտանգ է:

Բայդենը մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ-ում մարդիկ կորցնում են հավատը պատվաստանյութի արդյունավետության հարցում և շեշտել, որ կարևոր է ամերիկացիներին հավաստիացնել պատվաստանյութի անվտանգ լինելը:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...