11:47   04-12-2020
Հորդանանն Իսրայելին կոչ է արել դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք չեզոքացնում են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման շանսերը
Թողնել մեկնաբանություն

Հորդանանի արտգործնախարար Այման աս-Սաֆադին Իսրայելին կոչ է արել դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք չեզոքացնում են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման շանսերը, հաղորդում է ТАСС-ը:

«Անհրաժեշտ է զերծ մնալ միակողմանի բոլոր քայլերից, որոնք խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը երկու պետությունների մոդելի հիման վրա` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և խաղաղության արաբական ծրագրերին համապատասխան: Իսրայելը պետք է բանակցությունների սեղան վերադառնա»,- հայտարարել է Հորդանանի ԱԳ նախարարը:

Հորդանանցի պաշտոնյան շեշտել է, որ հակամարտության կարգավորման առանցքը պաղեստինյան անկախ պետության ձևավորումն է` Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...