11:58   04-12-2020
ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագիծը պատժամիջոցներ է ենթադրում Թուրքիայի դեմ
Թողնել մեկնաբանություն

Երկրի պաշտպանության բյուջեի նախագիծը (սկսվել է հոկտեմբերի 1-ին), որը համաձայնեցվել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից, Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցների սահմանում է ենթադրում ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց [ԱՄՆ] նախագահը պետք է հինգ կամ ավել սահմանափակումներ կիրառի, որոնք նշված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» օրենքի 235-րդ բաժնում, ցանկացած անձի նկատմամբ, ով գիտակցաբար մասնակցել է Ս-400 համակարգերի ձեռք բերմանը»,- նշվում է նախագծում:

Գրում է՝ News.am-ը:

Loading...