12:50   04-12-2020
Վիսկոնսինի գերագույն դատարանը մերժել է Թրամփի՝ ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ հայցը
Թողնել մեկնաբանություն

Վիսկոնսինի գերագույն դատարանը դեկտեմբերի 3-ին հայտարարել Է, որ չի քննի ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցն ամերիկյան այս նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է Associated Press գործակալությունը, դատարանների մեծ մասը եկել Է այն եզրակացության, որ հայցը, որը ներկայացվել Է ավելի վաղ այս շաբաթ, պետք Է քննել ավելի ցածր ատյանի դատարանում:

Հայցի նպատակը եղել Է Վիսկոնսինի դատական իշխանություններին համոզել՝ չհաշվել ավելի քան 200 հազար քվեաթերթիկները, որոնք ստացվել են նահանգի «դեմոկրատական» շրջաններից: Այդ նախաձեռնության հաջողության դեպքում Թրամփը ռեալ հնարավորություն կունենար Վիսկոնսինում հասնել իր օգտին ընտրությունների արդյունքների վերանայման. պաշտոնական տվյալների համաձայն, այնտեղ նա Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին զիջել Է մոտավորապես 20 հազար ձայն:

Թրամփի շտաբի իրավաբանները ներկայում փորձում են մի քանի նահանգներում դատարանների միջոցով հասնել ընտրությունների արդյունքների վերանայման, բայց դեռեւս նրանց ջանքերն արդյունքներ չեն տվել:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...