12:56   04-12-2020
Ռոհանին և Էրդողանը քննարկել են Արցախի հարցը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Բանակցությունների ընթացքում  Էրդողանն ասել է, որ Արցախի հակամարտությունը մտել է նոր փուլ:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Արցախում խաղաղությունն ու կայունությունը նոր հնարավորություններ են բացելու, որոնք օգուտ կբերեն տարածաշրջանի երկրներին, այդ թվում ՝ Հայաստանին:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև թուրք-իրանական հարաբերություններն ու տարածաշրջանային այլ հարցեր, Էրդողանը ցավակցել է Ռոհանիին Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի մահվան կապակցությամբ:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...