14:42   04-12-2020
Ֆրանսիան COVID-19-ի դեմ անվճար պատվաստումներ կապահովի
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիան COVID-19-ի դեմ անվճար պատվաստում կապահովի բոլոր նրանց համար, ով մասնակցում է իր սոցիալական ապահովության համակարգին, եւ ծախսերը հոգալու նպատակով հաջորդ տարվա սոցիալական ապահովության բյուջեից 1,5 միլիարդ եվրո կտրամադրի: Այս մասին հայտարարել է վարչապետ Ժան Կաստեքսը:

Նրա խոսքով՝ պատվաստումները կսկսվեն մի քանի շաբաթվա ընթացքում այն բանից հետո, երբ կարգավորիչ մարմինը Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հաստատում ստանա: Նա նշել է, որ պատվաստումների ծրագիրը կբաշխվի մարդկանց երեք կարգերի միջեւ՝ սկսած ծերանոցներում ամենախոցելիներից: «Պատվաստումն անվճար կլինի բոլորի համար»,- մամուլի ասուլիսում ասել է Կաստեքսը:

Կաստեքսն նշել է, որ Ֆրանսիան պատվաստանյութեր մշակող տարբեր դեղագործական ընկերություններին պատվիրել է մոտ 200 միլիոն դոզա, որը բավական է 100 միլիոն մարդ պատվաստելու համար՝ ավելին, քան Ֆրանսիայի բնակչությունն է:

Ֆրանսիայում COVID-19-ի դեմ պատվաստումները կամավոր կլինեն: Կաստեքսը վստահեցրել է քաղաքացիներին, որ հաստատված պատվաստանյութերը անվտանգ են:

Նա հայտնել է, որ վիրուսի տարածումը Ֆրանսիայում շարունակում է դանդաղել եւ շուտով կիջնի օրական 10 000 նոր դեպքերի շեմից:

Գրում է՝ News.am-ը:

Loading...