14:45   04-12-2020
ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է արգելափակել ամերիկացի զինվորականների լայնամասշտաբ դուրսբերումը Գերմանիայից
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է արգելափակել ամերիկացի զինվորականների լայնամասշտաբ դուրսբերումը Գերմանիայից, ինչը պետք է տեղի ունենա երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի պլանների համաձայն: Սա հետեւում է մի շարք օրինագծերից, որոնք նախապատրաստվել էին 2021 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեի ընդունման կապակցությամբ  (National Defense Authorization Act):

Դեմոկրատներն ու հանրապետականները Կոնգրեսի երկու պալատներում հաստատել են օրենսդրական նախաձեռնությունների այս փաթեթը, որը բաղկացած է ընդհանուր 4500 էջից:

Այս փաստաթղթերի համաձայն` ԱՄՆ պաշտպանության նախարար Քրիստոֆեր Միլլերը Կոնգրեսին ուղղված զեկույցում պետք է հիմնավորի, թե ինչու է Գերմանիայից զորքերի դուրսբերումը բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից: Պենտագոնի ղեկավարի` Կոնգրեսում ելույթից ընդամենը 120 օր անց հնարավոր կլինի ԱՄՆ ռազմական զորակազմի քանակը Գերմանիայում կրճատել մինչեւ 340000-ից պակաս:

Գրում է՝ News.am-ը:

Loading...