14:52   04-12-2020
Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի Ադրբեջանի արտգործնախարարություն` Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից բանաձեւի ընդունման կապակցությամբ
Թողնել մեկնաբանություն

Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի Ադրբեջանի արտգործնախարարություն` Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից բանաձեւի ընդունման կապակցությամբ, որում երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կհրավիրվի արտաքին գործերի նախարարություն` Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անհիմն եւ կողմնակալ բանաձեւի ընդունման կապակցությամբ: Ադրբեջանական կողմի վճռական բողոքի մասին կտեղեկացվի մյուս կողմին»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) սատարել է բանաձեւին, որով երկրի կառավարությունը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը: Բանաձեւին կողմ է քվեարկել 188 պատգամավոր, դեմ` երեք պատգամավոր, ձեռնպահ է մնացել 16-ը: Ավելի վաղ նմանատիպ բանաձեւ էր ընդունվել նաեւ Ֆրանսիայի Սենատի կողմից:

Գրում է՝ News.am-ը:

Loading...