14:58   04-12-2020
Սանդուն հայտարարել է, որ Մոլդովային նոր խորհրդարանև նոր կառավարություն է պետք
Թողնել մեկնաբանություն

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն վարչապետ Իոն Կիկուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկրին այլ կառավարություն ու նոր խորհրդարան է պետք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Կիկուի հետ: Ես նրան ասել եմ, որ երկրին անհրաժեշտ է նոր խորհրդարան և այլ կառավարություն: Կառավարության հրաժարականն այս նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհն է»,-հայտարարել է Սանդուն:
Նա նաև ասել է վարչապետին, որ կառավարության կողմից մշակված 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը «ի վիճակի չէ օգնել քաղաքացիներին»:

Գրում է Tert.am -ը:

Loading...