15:08   04-12-2020
Բելառուսի վարչապետը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ շրջանակներում հաղորդակցությունն աստիճանաբար կվերականգնվի
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ավելի ակտիվ աշխատանքի անհրաժեշտության մասին` երկրների միջեւ հաղորդակցության աստիճանական վերսկսման համար: Այս մասին Բելառուսի կառավարության ղեկավարն ասել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կորոնավիրուսի տարածման գործընթացը դանդաղեցնելու համար, ցավոք, մենք ստիպված եղանք կոշտ միջոցների դիմել մեր երկրների միջեւ ուղեւորների տեղաշարժի սահմանափակման նկատմամբ: Հաշվի առնելով վարակի զսպման ձեռք բերված փորձը` ես մեր առողջապահության եւ տրանսպորտի նախարարությունների միջեւ հաղորդակցության աստիճանական վերականգնմանն ուղղված ավելի ակտիվ երկխոսության հույս ունեմ` գործարար կապերի ու աշխատանքային միգրացիայի հեշտացման համար»,- նշել է Բելառուսի վարչապետը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...