15:11   04-12-2020
Ֆրանսիայի խորհրդարանի պալատների միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի. ՀՀ ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված՝ Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը:

«Ողջունում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։

Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության»,- ասված է մեկնաբանության մեջ:

Loading...