15:18   04-12-2020
«Տարածաշրջանի բոլոր ահաբեկիչները կրթություն են ստանում Սաուդյան Արաբիայի հովանավորած դպրոցներում». Իրանի ԱԳՆ խոսնակ
Թողնել մեկնաբանություն

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ «տարածաշրջանի յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորում կրթություն է ստացել Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող կրոնական դպրոցներում», գրում է almasdarnews.com -ը։

Այս առնչությամբ, երկրի պաշտոնական ներկայացուցիչն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ մանրամասնել է.«Սաուդյան Արաբիայի ոչ մի խառնաշփոթ չի կարող թաքցնել այս տգեղ իրողությունը»։

Մեկ այլ գրառմամբ էլ նա շեշտել է. «Եմենում նրանց ոճրագործությունները և լրագրող Ջամալ Խաշոգջիի տխրահռչակ սպանությունը նրանց այլ հնարքներ են, և դրանցից վերջինը պաղեստինցիների դեմ ահաբեկչության հովանավոր պետության կողքին կանգնելն  է...Սաուդցիները պետք է փոխեն իրենց ընթացքը։ Լարվածությունը բորբոքելու քաղաքականությունն այլևս հնարավոր չէ տանել»։

Գրում է Tert.am -ը:

Loading...