16:34   04-12-2020
ԿԽՄԿ ռեսուրսներն Արցախում ավելանալու են, և շարունակվելու է հումանիտար օգնության բաշխումը
Թողնել մեկնաբանություն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն իր հնարավորությունների սահմաններում օգնություն է տրամադրում Արցախում  պատերազմի հետևանքով տուժած բնակչությանըԴեկտեմբերի 4-ի դրությամբԿԽՄԿ-ն Արցախի ղեկավարությանն է փոխանցել սննդամթերքի 4350 ծանրոցհիգիենայի պարագաների 17220 հավաքածու, 13500 ծածկոցխոհանոցային պարագաների 1400 հավաքածու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախում ԿԽՄԿ առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում փորձում էր հնարավորինս հումանիտար օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը:  Ստեփանակերտի քաղաքապետարանին պարբերաբար սնունդ էինք տրամադրումհիգիենայի պարագաներորպեսզի նրանք այս ամենը բաշխեն այն բնակչության միջևորոնք ռազմական գործողությունների ժամանակ գտնվում էին թաքստոցներումապաստարաններումՄենք նաև բժշկական պարագաներ ենք տրամադրել բուժհաստատություններինորպեսզի բուժաշխատողները կարողանան վիրավորներին ժամանակին օգնություն ցուցաբերել»,- ասաց Մուսայելյանը:

Արցախում ԿԽՄԿ առաքելության խոսնակը նշեցոր պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարությունից հետո ԿԽՄԿ-ի հնարավորությունները մեծացել ենորովհետև կարողանում են գնահատել իրավիճակը և հասկանալ պատերազմի հետևաքներըԱյդ հարցում ԿԽՄԿ-ն երկխոսության մեջ է Արցախի պատկան մարմինների հետ:

«Մեր ռեսուրսներն ավելացել ենավելանալու ենմենք փորձելու ենք ինչքան հնարավոր է մեր մանդատի շրջանակում օգնել տուժած բնակչությանը»,- եզրափակեց Մուսայելյանը:

Loading...