Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Արցախի կարգավիճակի վերաբերյալ, այդ տարածքի պատկանելիությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այս տարածքի պատկանելիությունը շատ վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով: Այդ ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Իրականում ոչ մի երկիր չի փոխել»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե փոխվել է արդյոք Ռուսաստանի վերաբերմունքը Արցախի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հայտարարությունից հետո:
«Եվ նախագահ Պուտինն ասել է, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այս մասին»,- հիշեցրել է Կրեմլի խոսնակը:
Գրում է Tert.am -ը: