16:53   04-12-2020
Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Թողնել մեկնաբանություն

Գերմանացի քաղաքական գործիչ Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է կառույցում Ալբանիայի նախագահության «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Որոշում` Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար»,- ասված է գրառման մեջ:

Հելգա Շմիդին նոր պաշտոնում նշանակելու որոշում է կայացրել ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդը:

Loading...