Բաքուն չի կարողանում հասցնել նավթի գնի անկման հետևից: Տնտեսական ճգնաժամն իր հետ բերում է սոցիալական և քաղաքական լուրջ լարվածության: Ակտիվանում է ազգային փոքրամասնությունների բողոքը: Դրան զուգահեռ աճում է հակահայկական հայտարարությունների ուժգնությունը: Ինչպես է պատրաստվում Ալիևը դուրս գալ այս իրավիճակից: Թեմայի շուրջ զրուցել ենք Տարածաշրջանային աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ: