17:10   04-12-2020
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիական անձ
Թողնել մեկնաբանություն

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըայս մասին հայտնում է ռուս խաղաղապահների ռուսական խաղաղապահ ուժերի տելեգրամ ալիքը:

«Արցախում գերեվարված և անհետ կորած անձանց համար բացված «թեժ գծի» (+3-744-794-61-94) հեռախոսահամարին տեղեկություն էր ստացվելոր նոյեմբերի 30-ին անհետացել են Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղի բնակիչներ Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը։

Ռուսական կողմի խնդրանքով Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էինոր վերոհիշյալ անձինք բերման էին ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում և տեղափոխվել Բաքու։

Ռուսական զորամիավորման հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետորի ընթացքում հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատմանը։ Այսօր Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո կազմակերպվել են ՀայաստանիԼեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի անհետ կորած խաղաղ բնակիչների և զինծառայողների որոնման և փոխանակման աշխատանքներԱյդ խնդրի լուծումը գտնվում է հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական վերահսկողության տակ:

 

Loading...