19:22   04-12-2020
Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը կայունացրել է իրավիճակը. Սերգեյ Շոյգուն ամփոփել է տվյալները
Թողնել մեկնաբանություն

Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել  կայունացնել իրավիճակը տարածաշրջանումՒնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըայս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ բարձրաստիճան սպաների հետ հանդիպման ժամանակ:

«Պատերազմի դադարեցման մասին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում ենԽաղաղապահների աջակցությամբ շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակումըԽաղաղապահները ապահովել են ավելի քան 30 հազար փախստականների վերադարձը։ Նրանք պայթունավտանգ առարկաներից ազատում են տեղանքը եւ ընդհանուր օգտագործման ճանապարհներըՄաքրվել է 50 հեկտար տարածք և ավելի քան 17,5 կմ ճանապարհ։ Վնասազերծվել է ավելի քան հազար պայթունավտանգ առարկաԱկանազերծվել է Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ ձգվող մայրուղու 28 կմ հատվածըԸստ այդմվերականգնվել է քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունըԽաղաղապահները ուղեկցել են 3500 ավտոմեքենա:

Բացի այդ ավարտվել է Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ջոկատի տեղակայումըորը հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Այդ մասնագետները արդեն սկսել են բուժօգնություն ցուցաբերել անձնակազմին եւ տեղի բնակչությանըՓոխգործակցություն է հաստատվել Արցախի ղեկավարությանԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների հետ»,- նշել է Շոյգուն:

Իր ելույթի ավարտին Սերգեյ Շոյգուն ասել էոր ռուս զինծառայողները գործում են պրոֆեսիոնալ և անում են ամեն ինչորպեսզի տարածաշրջանում խաղաղություն պահպանվի:

Loading...