19:41   04-12-2020
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Ստամբուլում ռուս լրագրողների ձերբակալության պատճառը
Թողնել մեկնաբանություն

Ռուսական НТВ հեռուստաալիքի աշխատակիցներին Ստամբուլում ձերբակալել են հավատարմագրման բացակայության պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:

«Ոստիկանության աշխատակիցները նրանց ձերբակալել են այն պահին, երբ նկարահանում էին իրականացնում: Ստուգումների ժամանակ պարզվել է, որ նրանք նկարահանում անելու որևէ թույլտվություն չեն ունեցել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս հայտնել է նաև, որ թուրքական ոստիկանության աշխատակիցները լրագրողներին ձերբակալել են այն կառույցի մոտակայքում, որտեղ տեղակայված է թուրքական մարտական ԱԹՍ-ներ արտադրող «Բայքար Սավունմա» ընկերությունը:

Գրում է Tert.am -ը:


Loading...