19:48   04-12-2020
Արցախի ղեկավարը ընդունել է ՌԴ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը  դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են Արցախի ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ղեկավարը նշել է, որ Արցախի կայուն ու անվտանգ զարգացման համար շատ կարևոր է ներքին և արտաքին անվտանգային խնդիրների լուծումը, և այս ուղղությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով մեծ ծավալի փոխգործակցված աշխատանք է կատարվում: Այդ համատեքստում ղեկավար Հարությունյանը բարձր է գնահատել  Յուրի Ստավիցկու այցն Արցախ՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա գործնական մակարդակում նոր խնդիրներ լուծելու:

Յուրի Ստավիցկին շնորհակալություն է հայտնել Ա.Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ են աշխատանքային օրակարգում կոնկրետ հարցեր քննարկելու:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Loading...