19:53   04-12-2020
ՌԴ-ից Արցախ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին. ՌԻԱ Նովոստի
Թողնել մեկնաբանություն

Արցախը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից  դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Արցախի Հանրապետության վարչակազմի իր աղբյուրին:

«Այժմ երկու կողմերն էլ  ջանքեր են գործադրումորպեսզի դա տեղի ունենա», - ասել է գործակալության զրուցակիցըպատասխանելով հարցինթե արդյոք հնարավոր էոր  մինչեւ տարվա վերջ Ստեփանակերտի օդանավակայանում վերսկսեն չվերթները:

Նա հավելել էոր Ստեփանակերտի օդանավակայանում նաև կիրականացվեն ուղևորների համար չվերթներորոնքինչպես սպասվում էԱրցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայիցայլեւ Ռուսաստանի այլ տարածաշրջաններից:

Loading...