15:20   10-02-2016
Աղբամանից աղբանոց. ինչպես են վատնում ռեսուրսները. «Կյանքի որակ»
Թողնել մեկնաբանություն

Մեզ մոտ աշխատում է աղբահանության սովետական միությունից մնացած հին մոդելը: Աղբամանն ենք գցում կենցաղային աղբը, որոշ ժամանակ հետո գալիս է քիչ թե շատ մասնագիտացված մեքենա և տեղափոխում այն աղբանոց: Աղբը ծածկելուց հետո գործը համարվում է ավարտված: ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության ու գեոմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս Սամվել Նահապետյանն ասում է , որ սա աղբահանության ամենապարզ ու ոչ էֆեկտիվ մեթոդն է: Նա քարտեզագրել է մի երթուղի, որի կիրառումը միայն մի քանի անգամ կկրճատի աղբի փոխադրման ծախսերը: Այսօր ոլորտում շրջանառվում են մեծ ռեսուրսներ, որոնք կառավարվում են անարդյունավետ, մինչդեռ միայն երթուղին փոխելով տասնյակ հազարավոր դոլարներ կարելի է խնայել:

Loading...