15:48   15-02-2016
Երբ Գերմանիայից գալիս են Հայաստան վիրահատվելու. «Արզնի էսթետիկա». «Հայկական ապրանքանիշ»
Թողնել մեկնաբանություն

Պլաստիկ վիրաբուժության աշխարհի լավագույն կլինիկաներն ունեն նոր մրցակից Հայաստանում: Առանց բնական ռեսուրսների, շրջափակման մեջ գտնվող Հայաստանում պետք է զարգանա գիտությունը. ուղեղների հարցում սահմանափակումներ ու մաքսատուրքեր չկան: Լավագույն հայ բժիշկներն ու ամենալավ սարքավորումները «Արզնի էսթետիկա» վիրաբուժության կենտրոնում են: Կենտրոնի վիրաբույժ Կարեն Դանիելյանի խոսքերով՝ կենտրոնը կառուցվել է բացառապես բնական հումքից՝ փայտ, ապակի, բնական քար, ջեռուցվում և լուսավորվում է արևային էներգիայով, կոյուղու համար օգտագործում են անձրևաջրերը: Չնայած այս ամենին՝ վիրահատությունների գները մատչելի են նաև հայաստանցիների համար: «Հայկական ապրանքանիշ» հաղորդաշարի հյուրը վիրաբույժ Կարեն Դանիելյանն է:
 
 
 
 
 
 

Loading...