Սովորեցրեք երեխաներին «էշ միլիցա» կամ «կոճակ- կոճակ» խաղերը, և նրանք կմոռանան իրենց գադջեթները: Պետությունը ապագա քաղաքացիների դաստիարակման հարցը թողել է ընտանիքի հույսին, ընտանիքը` դպրոցի: Արդյունքում ունենք սեփական հայեցողությամբ մեծացած երեխաներ: Իրավիճակը դառնում է անտանելի, երբ անտարբեր ծնողներին և ուսուցիչներին միանում է հեռուստատեսությունը: Երեխաները դառնում են շուկայական հարաբերությունների զոհ: Հենց այս թեմայով են բողոքում երգահան Վախթանգ Հարությունյանը և երգահան, հնեաբան Արմինե Հայրապետյանը: «Բողոքի նոտա»՝ Բարդերի ակումբի և Լրատվական Ռադիոյի համատեղ ծրագիրը: