Համայնքների խոշորացումը 900-ից ավելի համայնք ունեցող երկրում, միանշանակ, անհրաժեշտ է: Դա կնպաստի տեղական ինքնակառավարման զարգացմանը, բյուջեի տնտեսմանը, լիազորությունների ապակենտրոնացմանը: ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր Մաքսիմ Մանասյանը կողմ է խոշորացմանը, սակայն դեմ է առջարկվող նախագծին. մարդուն օտարում ենք որոշում կայացնելուց: Առաջարկվող նախագծի հիմքում տնտեսական էֆեկտիվությունն է, ոչ թե մարդը, մինչդեռ վարչատարածքային բաժանումը պետք է մարդակենտրոն լինի: