11:02   10-12-2020
Խորհրդարանն ընդունեց 2021-ի պետական բյուջեի նախագիծը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծն ընդունվեց խորհրդարանի՝ դեկտեմբերի 10-ի լիագումար նիստում քվեարկությամբ՝ ստանալով 84 կողմ, 14 դեմ ձայներ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեմ են ներկայացված նախագծին՝ նշելով, որ այն իներցիոն է և չի համապատասխանում ներկայիս իրողություններին: Ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին:

Loading...