Հայկական ապրանքանիշն աշխարհում շատ ավելի լավ է ընդունվում, քան հենց Հայաստանում: Շատերն այսօր օգտագործում են մեր արտադրած այս կամ այն ապրանքանիշը՝ կարծելով, թե ֆրանսիական կամ այլ եվրոպական երկրի արտադրության է: Միևնույն ժամանակ աշխարհի շատ երկրներում մեծանում է մեր դեղամիջոցների պահանջարկը: Օ՜հ Հայաստան՝ «Նարինեի» հայրենիք, բժիշկները շնորհակալ են հայ դեղարտադրողներից: Որքանով է Հայաստանը հարմար դեղ արտադրելու համար, ինչ խնդիրներ ու առաջնթացներ կան այս ոլորտում: «Հայկական ապրանքանիշ» հաղորդաշարի այսօրվա հյուրը «Մեդիքալ-Հորիզոն» դեղագործական ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Հեղինե Ումրշատյանն է: