Ժամանակակից հայ մարդը սնվում է, հագնվում, օգտվում տրանսպորտից, լողանում, կրակի փոխարեն սնունդը պատրաստում է գազօջախի վրա: Սա ենթադրում է, որ նվազագույն աշխատավարձը չի կարելի հաշվել միայն հաց ու ջրի ծախսով: Մարդիկ պիտի գիրք կարդան, գնան թատրոն, երբեմն՝ նաև հարսանիք: Այսպես, նվազագույն 80 000 դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը 55 000 դրամ է: Հենց այսպես են գոյանում մեր քաղաքացիների պարտքերը: Նվազագույն աշխատավարձի հետքերով. «Կյանքի որակ» հաղորդաշարի հյուրը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանն է: