15:41   09-03-2016
Ինչպես են խաբում մայրերին. մանկական սննդի բիզնեսը. «Կյանքի որակ»
Թողնել մեկնաբանություն

Դուք երիտասարդ եք, ծննդաբերել եք Ձեր առաջնեկին: Ծննդատանը բժշկուհին հայտնում է, որ Ձեր երեխան կրծքով կերակրման պատճառով քաշ է կորցրել, փորլուծություն ունի, կամ Ձեր կաթի մեջ կան երեխայի համար թունավոր նյութեր: Անբարեխիղճ բժիշկների նպատակը երեխայի մորը մանկական «կեր» վաճառելն է: Մանկաբույժ, «Վստահություն» առողջապահական հ/կ նախագահ Սուսաննա Հարությունյանի խոսքերով՝ մանկական կաթնախարնուրդները ընտանիքի բյուջեից տարեկան տանում են մոտ մեկ միլիոն դրամ: Բացի գումարից, մանկական կաթնախարնուրդները ազդում են երեխայի առողջության վրա: Այս ոլորտը նմանվել է թմրանյութի բիզնեսին՝ հիվանդանոցում մորը տալիս են սննդի անվճար չափաբաժին, ինչից հետո երեխային գրեթե անհնար է վերադարձնել մայրական կաթին:

16:31   16-05-2022
Loading...