Որոշել եք վերադառնալ Հայաստան, սակայն չգիտեք ինչ է Ձեզ սպասվում, Հայաստանից հիշում եք 90 ականների անձնագրային վարչության հերթերը, դժվարությամբ ձեռք բերվող տեղեկանքներն ու այս կամ այն բաժնի պետի դժգոհ դեմքը: Սակայն այս ամենը մնացել է հեռավոր անցյալում: Այժմ պետք է պարզապես այցելել Միգրացիոն պետական ծառայության «Տունդարձ» տեղեկատվական համակարգ. մեկ պատուհան՝ բոլոր հարցերին. փաստաթղթերի հետ ծագող խնդիրներից մինչև աշխատանքի տեղավորման և գործարարությամբ զբաղվելու բոլոր հարցերը կօգնեն լուծել այստեղ: (http://tundarc.am/wp/)«Կյանքի որակ» հաղորդաշարի հյուրն է «Տունդարձ» տեղեկատվական համակարգի կառավարիչ Էդգար Խաչատրյանը: