Այն երկրների թիվը, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսով 1 միլիոնից ավելի վարակվածներ, ավելացել Է մինչեւ 16. Պերուում հայտնաբերել են 1 000 153 ախտահարված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միաժամանակ աճում Է վարակվածների թիվը նաեւ Եվրոպայում, որտեղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի նոր ծագումնաբանական տարբերակ:
Թագավորության իշխանությոնները ենթադրում են, որ այն կարող Է զգալիորեն ավելի վարակելի լինել, քան վարակի սկզբնական տարբերակը: ՏԱՍՍ-ի հաշվարկների համաձայն, որոնք կատարվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա, աշխարհում ախտահարվածների քանակը մոտեցել Է 78 միլիոնին: Այսպիսով, մոլորակի մասշտաբներով վարակվածների բաժինը կազմում Է բնակչության ավելի քան 1 տոկոսը: Վարակվածների թվով աշխարհի առաջատարներն են մնում ԱՄՆ-ը (18,21 միլիոն), Հնդկաստանը (10,1 միլիոն), Բրազիլիան (7,32 միլիոն): Ռուսաստանն այս ցուցանիշով գտնվում Է աշխարհում չորրորդ տեղում 2,93 միլիոն վարակվածներով: