ՏՏ ոլորտի համար հարկային և իրավական բարելավումների մշակմամբ զբաղվող «STEP Consulting» ընկերության հիմնադիր-տնօրենի խոսքերով դաշտում տնտեսավարողներն ունեն մի շարք խոչընդոտներ: Ըստ օրենքի 30-ից ավել աշխատող ունեցող ձեռնարկությունը չի կարող ստանալ հարկային արտոնություն, սա կանխում է կազմակերպության ընդլայնումը, գործարարին ձեռնտու չէ դառնալ ավելի մեծ գործատու.
նա հաճախ կարող է դիմել նաև զանցանքների: ՏՏ ոլորտում բաժնեմաս ունեցողը չի կարող հավակնել մեկ այլ ՏՏ ձեռնարկությունում բաժնեմաս ունենալուն: Այս սահմանափակումը դրդում է մարդկանց «սև սխեմաների»: Օտարերկյա ներդրումներ ակնկալելն էլ ծիծաղելի է. ՀՀ-ում օտարերկրացուն որպես աշխատող գրանցելն անգամ մեծ խնդիր է:
«Բիզնեսի անատոմիա» այս տարվա եզրափակիչ հաղորդմանը «STEP Consulting» ընկերության հիմնադիր-տնօրեն Սերգեյ Մուրադյանը ամփոփել է տնտեսական տարին: