15:57   23-03-2016
Խոպանի այլընտրանքը. մի հաջողված գյուղի պատմություն. «Կյանքի որակ»
Թողնել մեկնաբանություն

Ուրցաձոր համայնքում մշակութային ու տնտեսական զարգացումներն այլ հուն ունեն: Այստեղ չեն սպասում համայնքների խոշորացման կամ էլ խոստումնալից համայնքային ծրագրերի, այլ սովորում են օգտագործել սեփական գյուղի ներուժն ու մարդկային ռեսուրսը: Ուրցաձորի «Ար օր» մշակութային կենտրոնը մի տարում խաչքարվեստի դպրոցից վերածվել է մշակութային կյանքի խաչմերուկի: Բացի այն, որ կենտրոնի սաների համար դասավանդվող արհեստներն անվճար են, կենտրոնը Ուրցաձոր գյուղն ու համանուն համայնքը վերածել է էկոտուրիզմի խաչմերուկի: Պահպանվում է բնությունը, շահում է համայնքը, զարգանում են ենթակառուցվածքները: Իսկ տուրիստի համար ամենակարևորը համայնքի բնակչի էներգիան ու հյուրընկալությունը ստանալն է: Նրանք մեծ սիրով ցրտին ժամերով քար են տաշում ու փոքրիկ այդ բեկորը տանում իրենց հետ: «Կյանքի որակ» հաղորդաշարի հյուրերն են «Ար օր»-ի հիմնադիր ղեկավար Գարիկ Հովհաննիսյանը, Խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի էկոտուրիզմի ծրագրի համակարգող Վահագն Վարդումյանը:

Loading...