16:20   24-03-2016
Կեղտաջրի թաքնված պոտենցիալը.«Կենսոլորտ»
Թողնել մեկնաբանություն

Աշխարհում հասել են կեղտաջրի վերամշակման այնպիսի մակարդակի, որ այն կարելի է նույնիսկ խմել: Կեղտաջրի մաքրման համար ներդրված ամեն 1 դոլլարը համաշխարհային շուկայում բերում է 4,5 դոլլարի օգուտ: Մեզ մոտ արդեն 20 տարի է, կեղտաջրերի վերամշակման գործընթացը բարձիթողի վիճակում է, եթե այսպես շարունակենք, մաքուր ջուրը մեր հանրապետությունում կարող է դեֆիցիտ դառնալ: Փարաքարը մեր երկրի միակ համայնքն է, որը խիզախել է դիմել կեղտաջրի մաքրման այլընտրանքային ճանապարհի: Արդյունքում՝ մաքրված ջուրն օգնել է դեգրադացումից վերականգնել 60 հա տարածք:Ամեն ինչ կեղտաջրի մաքրման այլընտրանքների մասին. Ներկայացնում է Ազգային ջրային համագործակցության գիտական էկոլոգիական հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանը:

Loading...