16:07   25-03-2016
Հայկական խոհանոցը՝ ինքնության պահպանման գրավական. «Հայկական ապրանքանիշ»
Թողնել մեկնաբանություն

Ազգությունը պահում են ոչ միայն լեզուն ու կրոնը, այլև խոհանոցը: Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների երրորդ սերունդն արդեն կորցնում է առաջին երկուսը, սակայն խոհանոցը սերնդե սերունդ փոխանցվում է: Մինչդեռ մեր սննդակարգից հայկական խոհանոցը շատ հետու է: Երեխաներին ինչ որ տեղ գնալուց «ֆրի կարտոլ» ու ճուտ են կերակրում, իրենք էլ իրենց քյաբաբը ուտում: Այսօրվա մեր սննդակարգն ունի հեղափոխության կարիք: Հայկական խոհանոցն ունի ֆենոմենալ բաղադրատոմսեր. սա այն առողջ ապրելակերպի գրավականն է: Հայկական խոհանոցը՝ հայկական ապրանքանիշ. ներկայացնում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Loading...