Երկու երնեկ մի տեղ չի լինում : Ազգային այս ասույթը մեր կայուն հետընթացի հիմքն է: Մենք անգամ երկուսը մի տեղ չենք տեղավորում, իսկ աշխարհում վաղուց գտել են երեք երնեկը մի տեղ համախմբելու տարբերակ: Դա ժամանակակից սուրբ երրորդության բանաձևն է, որի անունը կայուն զարգացում է: Այս մոդելի կիրառումը Հայաստանում մեր լավ ապագայի միակ հնարավոր ճանապարհն է: ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Սեյրան Սուվարյանն իր հեղինակային «Կայուն զարգացում+» հաղորդման շրջանակներում այսուհետ կպատմի երկիրը կայուն հետընթացից կաուն զարգացում բերելու ճանապարհների մասին: