14-25 տարեկան եք, ունեք բարձր ուսումնական առաջադիմություն ու մեծ նպատակներ, սակայն չունեք գումար Ձեր կրթական նախագծերի իրականացման համար. դիմեք «Կողբ» հիմնադարամին: Այստեղ ցանկալի կրթությունը հասանելի է բոլորին: Հիմնադրամի 300 հովանավորների շնորհիվ մոտ մեկ տարում հավաքվել է 12.500.000 դրամ նվիրատվություն, ինչի շնորհիվ 25 դիմորդ ավարտել է իր կրթական նախագիծը, կյանքի է կոչվել 6 կրթամշակութային ծրագիր: Բազմաթիվ նախագծեր հենց այս պահին ընթացքի մեջ են: «Կողբ» հիմնադրամի տնօրեն Աստղիկ Մարաբյանը հուսով է, որ ներկայում հիմնադրամից ֆինանսավորվող ուսանողները տարիներ անց հովանավոր կդառնան այլ երիտասարդների կրթական ծրագրերի համար: «Կյանքի որակ» հաղորդաշարի հյուրերն են «Կողբ» հիմնադրամի տնօրեն Աստղիկ Մարաբյանը, Ամերիկյան համալսարանի ուսանող Լիլիթ Նասիբյանը և «Կրթությոն Հայաստան» կազմակերպության ուսուցիչ Արմինե Գևորգյանը: